Բավ է պառակտվել
25-07-2015 10:53

Ռիո դե Ժանեյրոյի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն հուլիսի 24-ին վավերացրել է օրենք, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր։ Սույն օրենքով նահանգը փաստացի ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայում 4-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը նույնպես միաձայն ընդունել էր Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: