Բավ է պառակտվել
08-07-2014 12:05

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքը հակասում է Հայաստանի կողմից ընդունված և վավերացրած Օրհուսի կոնվենցիայի պահանջներին. «Չի բխում մեր երկրի բնապահպանական սկզբունքներից, չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը»: Ըստ նրա` այս նոր օրենքը չի բերում նրան, որ հանրությունն իր ակտիվ մասնակցությունն ունենա բնապահպանական գործընթացին:
Ասուլիսի մյուս բանախոսը` ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանի համոզմամբ էլ, օրենքն ավելի վատացրել են. «Մեր ներկայացրած առաջարկություններից ոչ մեկը հաշվի չի առնվել օրենքը մշակելիս»,- ասաց նա: Բանախոսի խոսքով` նոր օրենքով ՀԷԿ-եր կառուցելու նախագիծը փորձաքննության չպետք է ենթարկվի, միայն գնահատում կլինի, ցանկացած տեղ կարելի է ՀԷԿ կառուցել, հանրային մասնակցությունը թուլացել է քննարկվող հարցերին:
Քննարկամնը ներկա Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի ձևակերպմամբ, նոր օրենքը հին օրենքից վատը չէ, բայց կան թերություններ, հակասություններ, եղել են բանավոր պայմանավորվածություններ, որոնք հաշվի չեն առնվել: «Չչկարողացանք այդ օրենքում մտցնել այն գաղափարախոսությունը, որ եթե հանրային քննարկումների ժամանակ հանրային սեկտորի, փորձագետների կողմից բացասական եզրակացություն է տրվում, տրվի նաև վերջնական բացասական եզրակացություն»,-ավելացրեց մասնագետը: