Բավ է պառակտվել
08-02-2014 18:02

Շփման գծում լարվածությունը թուլանում է

 ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ նախորդ երկու շաբաթների համեմատ, ադրբեջանական կողմի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում։
Ըստ աղբյուրի՝ սա հիմնականում պայմանավորված էր «հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով»: Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: