Բավ է պառակտվել
31-07-2014 13:05

Երկու զինվոր է զոհվել

Այսօր հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության,հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: