Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, վիրավորը 1994թ.-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանն է։
Նա աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: