Բավ է պառակտվել
31-07-2014 11:35

Շփման գծում ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի

Վաղը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Մարտունիի ուղղությամբ կանցկացվի մշտադիտարկում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն: Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և Փիթեր Սվեդբերգը: