Բավ է պառակտվել
16-04-2014 19:22

Կասպշիկ. Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը լարված է

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը համարվում է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը լարված: Վերջինիս խոսքով՝ դա են վկայում Ադրբեջանի և Հայաստանի ռազմական կառույցների ու պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները: Հատուկ ներկայացուցչի խոսքով, համապատասխան կառույցների աջակցությամբ ու օգնությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի երկարությամբ դիտարկումներ են անցկացվում: Այդ դիտարկումների վերաբերյալ զեկույցները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբին, նշել է նա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հտևողականորեն ձգտում են հակամարտության կողմերին ներկայացնել գաղափարներ՝ կարգավորման գործընթացի առաջընթացի համար: Անցած ամիս միջնորդները երկու հանդիպում են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ և մեկ հանդիպում նախագահների հետ՝ ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Կասպշիկը: