Բավ է պառակտվել
25-11-2015 13:43

Շոյգու. Սու–24–ի օդաչուն ողջ է

Ռուսական և սիրիական հատուկ նշանակության ջոկատները հաջողությամբ ավարտել են ՌԴ ՌՕՈՒ Սու–24 ռմբարկուի օդաչուին փրկելու գործողությունը, չորեքշաբթի հաղորդել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ «Գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Օդաչուին տեղափոխել են մեր բազա։ Ողջ և առողջ է»,– ասել է նախարարը ՊՆ կոլեգիայի նիստում։ Նախարարը նշել է, որ գործողությունը շարունակվել է 12 ժամ և շնորհակալություն է հայտնել «մեր բոլոր տղաներին, որոնք վտանգելով իրենց` աշխատել են ողջ գիշեր։ Ժամը 03։40–ի շրջանում նրանք ավարտել են այդ աշխատանքը»,– նշել է Շոյգուն։ «Ես զեկուցել եմ գործողության հաջող ավարտի մասին գերագույն գլխավոր հրամանատարին։ Նա խնդրել է շնորհակալության խոսքեր հաղորդել ողջ անձնակազմին, որը մասնակցել է այդ գործողությանը»,– ասել է Շոյգուն։