Բավ է պառակտվել
02-04-2016 13:54

Շոյգուն շտապ բանակցություններ է անցկացրել ՀՀ-ի և Ադրբեջանի ՊՆ-ի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ: Այդ մասին հատնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 
Ինչպես նշվում է՝ ՌԴ պաշտպանության նախարարություն ստացված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գրանցվել է ղարաբաղյան հակամարտության սրում: Գերատեսչության տվյալներով՝ այդ տարածաշրջանը ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է: 
«Այդ առնչությամբ ապրիլի 2-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսազրույցներ է անցկացրել իր գործընկերների՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման անհետաձգելի քայլերի անհրաժեշտության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: 
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։