Բավ է պառակտվել
03-08-2015 12:36

Ռուսաստանում նոր տեսակի զինված ուժ է ստեղծվել

Ռուսաստանի Դաշնությունում օգոստոսի 1-ից գործեվել է նոր տեսակի զինված ուժ` Օդային-տիեզերական ուժեր անվամբ: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Օդային-տիեզերական ուժերի կազմավորումը` ռազմաօդային և օդային-տիեզերական պաշտպանական ուժերի միավորման հիման վրա, հանդիսում է երկրի օդային-տիեզերական անվտանգության ապահովման օպտիմալ տարբերակ»,- նշել է Շոյգուն: Տեղեկացվում է, որ այս ուժերի կառավարումը իրականացվելու է մեկ միասնական ղեկավարությամբ: «Այժմ մեկ շտաբից են ղեկավարվելու ավիացիան, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերը, տիեզերական ուժերը և Զինված ուժերի միջոցները»,- հավելել է Շոյգուն: Օգոստոսի 1-ից գործարկվող Օդային-տիեզերական ուժերը բաղկացած են լինելու երեք տեսակներից` Ռազմաօդային ուժեր, Հակաօդային-Հակահրթիռային պաշտպանություն և Տիեզերական զորքեր: