Բավ է պառակտվել
05-02-2015 09:04

Շոկոլադը նպաստում է նիհարելուն

Ուսումնասիրությունների արդյունքում իսպանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շոկոլադը նպաստում է նյութափոխանակության արագացմանը՝ խոչընդոտելով ճարպի կուտակմանը: Իրենց փորձի արդյունքում գիտնականներըհաստատել են շոկոլադի կարևորագույն դերը նորմալ քաշի պահպանման և նիհարելու հարցում: Ուշադիր ուսումնասիրելով բազմաթիվ մարդկանց կենսակերպը՝ փորձագետները նկատել են, որ նրանք, ովքեր շատ շոկոլադ են օգտագործում, հիմնականում աչքի են ընկնում մինիմալ ճարպային ծավալով: Գիտնականների կարծիքով՝ հենց շոկոլադի շնորհիվ է, որ քաղցրեղենի սիրահարների մոտ չի նկատվել ճարպի կուտակում գոտկատեղի հատվածում: Արդյունքները կախված չեն եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և կենսակերպից: Յուրաքանչյուր մարդ, ով նիհարել է ցանկանում, առաջին հերթին բացառում է իր կերակրացանկից շոկոլադը: Եվ, ինչպես, պարզվել է, շատ իզուր: Առանց շոկոլադի նիհարելը շատ ավելի բարդ է և երկարատև: Գիտնականների խոսքով՝ իհարկե, այն ավելի կալորիական է, սակայն շոկոլադը արագացնում է նյութափոխանակությունը՝ խոչընդոտելով ճարպի կուտակմանը: Բացի այդ մասնագետները պնդում են, որ շոկոլադը նպաստում է արյան շրջանառության և ճնշման վերականգմանը և դրական ազդեցություն է գործում սրտի աշխատանքի վրա (շոկոլադի սիրահարների մոտ ինսուլտի հավանականությունը 29%-ով ցածր է, իսկ սրտային հիվանդություններիհավանականությունը՝ 37%): Ճիշտ է կազմվածքի և առողջության համար ավելի օգտակար է սև շոկոլադը կակոյի բարձր առկայությամբ (70%-ից ոչ պակաս):