08-03-2014 11:26

Հյուրանոցի շոգեբաղնիքն ամբողջությամբ այրվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 8-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 33 հասցեում գտնվող «ՍՎԱ» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել` 04.29-ին: Հաղորդվում է, որ ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը: