Բավ է պառակտվել
23-05-2016 17:23

Երևանում ուժեղ քամին ծառեր է տապալել

Հզոր ցիկլոնը ծառեր է կոտրել ու տների տանիքներ պոկել, սակայն օդերևութաբանները վստահեցնում են, որ «սա սովորական քամի է, և սարսափելի ոչինչ չի պատահել»: Այսօր երևանցիները եղանակի կտրուկ փոփոխության ականատես դարձան։ Գարնանային արևոտ եղանակը կտրուկ վերածվեց ձյան ու ուժեղ քամու» Հաշված րոպեների ընթացքում երկինքը մթնեց։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով` օդերևութաբանները կանխատեսել էին, որ ուժեղ քամի է լինելու, որովհետև հանրապետությանը հզոր ցիկլոն է մոտենալու։

«Անգամ ՀՀ ԱԻՆ-ի կայքում տեղեկություն կա, որ Երևանում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 17-20 մետր/վայրկյան արագության։ Ֆեյսբուքյան իմ էջում նույնպես գրված է, որ մայիսի 23-ին հզոր ցիկլոն է մոտենալու Հայաստանին»,- նշեց Սուրենյանը
Նա ավելացրեց, որ այսօրվա 25մ/վրկ արագության քամին, ԱՄՆ-ում անընդմեջ գրանցվող տորնադոյի համեմատ, այնքան էլ սարսափելի չէ։