Բավ է պառակտվել
05-11-2014 11:51

Դպրոցներում խնայում են երեխաների առողջության հաշվին

«ՉԻ»–ն այս օրերին ահազանգեր է ստանում Երեւանի  տարբեր դպրոցներից այն մասին, որ դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են, մինչդեռ ջեռուցումը դպրոցներում միացվելու է նոյեմբերի 15–ից։ Երեւանի քաղաքապետարանը սակայն, այս խնդրին իրավիճակային լուծում է տվել։ Դպրոցի տնօրենները զգուշացված են, որ կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր՝ «պլիտաներ» միացնել եւ կոտրել սենյակի ջերմաստիճանը։ Սակայն, չգիտես թե ինչու, տնօրենները չեն դիմում այդ քայլին։ Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետարանն ինքն է ամբողջությամբ վճարում դպրոցների էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման ծախսը»։