Բավ է պառակտվել
01-04-2015 16:24

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ առաջինը հերթապահությունը ստանձնել են Երևանի թիվ 42 դպրոցի սաները:  Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է, որը արժանացել է պետական հանձնաժողովի հավանությանը: «Ապրիլի 1-ից 23-ը, ժամը 10-ից 18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը: Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է վերոնշյալ արարողակարգը:  «Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն»,-նշել է Արմեն Աշոտյանը: