Բավ է պառակտվել
29-01-2015 17:33

Դպրոցականը սելֆի է արել և ինքնասպանություն գործել քննության պատճառով

Ողբերգությունը տեղի է ունեցել Յակուտիայի Ուստ-Ալդանսկի ուլուսում: Պատանեկան գիմնազիայի 11-րդ դասարանի աշակերտը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկար «Վերջին լուսանկարը» վերնագրով, որից հետո ինքնասպանություն է գործել հրացանի միջոցով: Համադասարանցիների խոսքով նա չափազանց նյարդայնացած էր փորձնական միացյալ պետքննության վատ արդյունքների պատճառով և հենց դա կարող էր նրան ինքնասպանության դրդել: Ինչպես հայտնել է տարածաշրջանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Նադեժդա Դվորեցկայան, ողբերգության վայրում աշխատում է օպերատիվ խումբը, պարզվում են կատարվածի հանգամանքները: Փաստի առթիվ կատարվում է ստուգում: Անչափահասը ինքնասպանություն է գործել դպրոց գնալուց առաջ, նրա մարմինը հայտնաբերել է մայրը: Հաղորդվում է, որ ինքնասպանության նախօրեին տղան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Երևի իմ մեղքի բաժակը լցվել է», սակայն ընկերներից ոչ ոք նույնիսկ չէր կարող ենթադրել, որ դպրոցականը լրջորեն որոշել է վերջ տալ իր կյանքին, ահա թե ինչու ընկերները չէին փորձել նրան կանգնեցնել: ՌԴ Քննչական կոմիտեի Յակուտիայի հետաքննող մարմինների կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործը «Ինքնասպանության հասցնել» հոդվածով: Պատահարի վայրում աշխատում են քննիչներ, պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները: