Բավ է պառակտվել
28-01-2015 10:52

Դպրոցական աղջիկը զոհվել է սելֆի անելու փորձի հետևանքով

Դպրոցական աղջիկը ընկել է պատուհանից սելֆի անելու փորձի հետևանքով Պավլովսկի Պոսադ քաղաքում, հաղորդում է Մոսկվայի շրջանի ՌԴ Քննչական կոմիտեն: Պատահարը տեղի է ունեցել հունվարի 27-ին՝ ժամը 11-ի սահմաններում: 12-ամյա աղջիկը զվարճանում էր իր ընկերուհու հետ, ծնողները այդ պահին տանը չէին: «Դպրոցականը բարձրացել է պատուհնի գոգին իր սենյակում և բացել է պատուհանը, որպեսզի ընկերուհին իրեն լուսանկարի: Այդ պահին նա սայթակել է և ընկել պատուհանից: Ստացած վնասվածքներից աղջիկը տեղում մահացել է», - հայտնել են Քննչական կոմիտեում: Ստուգման ժամանակ հայտնի է դարձել, որ դպրոցականը լուսանկարվել է բաց պատուհանի ֆոնի վրա նաև նախկինում: Աղջկա մահվան փաստով կատարվում է ստուգում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: