Բավ է պառակտվել
05-10-2015 20:01

Գյուղերի դպրոցներին հատուկ ուշադրություն է պետք.Ա.Բախշյան

«Մեր պետությունը կկայանա որպես պետականություն, մեր օրենքը կաշխատի, իսկ արդարությունը կհաստատվի, երբ մեք ունենանք քաղաքացիական գիտակից հասարակություն, որի յուրաքանչյուր անդամը տեր և պատասխանատու է իր երկրին»,- այսօր՝ ուսուցիչի միջազգային օրը, կարևորելով ուսուցիչների դերը մեր սերունդների դաստիարակության հարցում, այս մասին ասաց Երևանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Բանախոսը նշեց, որ այսօր ուսուցիչների աշխատանքի վարձատրության խնդիր կա, և հենց դա է պատճառը, որ շատ ուսուցիչներ ստիպված են կրկնուսուցչությամբ զբաղվել.
«Ուսուցիչների քանակը շատ է, մեկ դրույքի համար հավակնում են 2-3 ուսուցիչ, այդ իսկ պատճառով, ոչ ամբողջ դրույքով աշխատանքի արդյունքում նրանց ժամաքանակները՝ հետևաբար նաև աշխատավարձերը նվազում են»:
Ավագանու անդամը ուշադրություն հրավիրեց նաև գյուղերի դպրոցների խնդիրների վրա.
«Մարզերի այն գյուղերում, որտեղ ծնելիությունը ցածր է և աշակերտների թվաքանակը քիչ է, այնտեղ աշակերտների թվով պայմանավորված ֆինանսավորումը կառավարությունը պետք է բարձրացնի՝ ուզի, թե ոչ: Հակառակ դեպքում, եթե գյուղի դպրոցը չեղավ, գյուղը ևս չի լինի: Դա բոլորն են հասկանում, դա պետական անվտանգության խնդիր է»,- ասաց բանախոսը և հավելեց, որ գյուղերում կան դպրոցներ, որտեղ դասարանում մեկ, երկու, կամ երեք աշակերտ է: Ուսուցիչը միևնույնն է պարապում է իր դասաժամը, բայց ստանում է դրույքի 25%-ը:
Անահիտ Բախշյանը նաև տեղեկացրեց, որ ինքը այս խնդրի վերաբերյալ կրկին դիմել է Կրթության և գիտության նախարարին և այժմ սպասում է պատասխանի:

Մարինե Բարսեղյան