Բավ է պառակտվել
15-10-2014 09:39

Մոսկվայի շինհրապարակում ութ բանվորներ են ջախջախվել

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը՝ Մոսկվայի «Մոսկվա-սիթի» գործարար կենտրոնի տարածքում ութ բանվորներ են ջախջախվել: Մեկ մարդ, ըստ աղբյուրի, զոհվել է, յոթը վիրավոր են։ Միջադեպը տեղի է ունեցել ժ. 06:00-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալի՝ վերհան մեխանիզմն ընկել է տասներորդ հարկի բարձրությունից։ Տուժածներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, զոհի մարմինը հայտնաբերել են ոստիկանները։ Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները։