Բավ է պառակտվել
23-01-2015 10:11

Երեւանում Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով երթ կկայանա

Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահների հանձնելու պահանջով հունվարի 26-ին երթ է լինելու Երեւանում: Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հայտարարությունից, այդ օրը ժամը 18։30-ին Կասկադից կմեկնարկի երթ՝ Կորյունի փողոցով դեպի Աբովան, Աբովյանից դեպի Թումանյան եւ Թումանյանով դեպի Ազատության հրապարակ։ «ՀՀ իշխանություններից, ինչպես նաեւ ռուսական կողմից պահանջում ենք՝ 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեղադրյալին հանձնել ՀՀ իրավապահներին։ Պահանջը բխում է «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի չորրորդ հոդվածից։ Դա կարող է երաշխիք հանդիսանալ գործի անկողմնակալ քննության եւ արդարադատություն իրականացնելու համար հանուն Հայաստանի Հանրապետության։ Մեր պահանջն արդար է»,- ասված է հայտարարության մեջ։