Բավ է պառակտվել
06-07-2016 09:01

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է

Այսօր՝ հուլիսի 6-ին Համբույրի միջազգային օրն է (World Kiss Day или World/International Kissing Day), որն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում։ Իսկ 2 տասնամյակ առաջ այն հաստատվել էր ՄԱԿ–ի կողմից։ Շատ քաղաքներում այդ օրը համբույրի տարբեր մրցույթներ են ընթանում, որոնց մասնակիցները շանսեր ունեն հաղթել տարբեր մրցանակներ և նվերներ:

Համբույրի գործում ամենահարուստ փորձն ունի ամերիկացի Ա. Ե. Վոլֆրամը Մինեսոտայից։ 8 ժամում նա համբուրել է 8001 մարդու։ Դա տեղի է ունեցել 1990-ի սեպտեմբերի 15-ին նահանգում կայացած փառատոնի ժամանակ։ Այդպիսով՝ նա հաջողացրել է յուրաքանչյուր 3.6 վայրկյանը մեկ նոր մարդու համբուրել։