Բավ է պառակտվել
27-06-2016 07:01

Ավելի հաճախ արևածաղիկ ուտելու 6 պատճառ

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում արեւածաղկի սերմերը միջանկյալ սննդի ամենաժողովրդական տեսակներից են: Սակայն քչերը գիտեն, որ արեւածաղկի սերմը առողջության համար օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի.

Արեւծաղկի սերմը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Արեւածաղկի սերմը ֆիտոէստրոգեններ է պարունակում, որոնք նվազեցնում են բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը: Բացի այդ, արեւածաղկի սերմում օգտակար ճարպային թթուների առկայությունն առանցքային դեր է խաղում խոլեստերինի մակարդակի կարգավորման գործում, ինչը նվազեցնում է սրտի մի շարք հիվանդությունների ռիսկը:

Արեւածաղկի սերմը նվազեցնում է ալկոհոլի հակումը

Եթե մի բուռ արեւածաղկի սերմ ուտեք ճաշից առաջ, դա կօգնի նվազեցնել ալկոհոլի հակումը: Դա ձեռք է բերվում օրգանիզմում դոֆամինի մակարդակի մեծացման հաշվին: Իսկ ալկոհոլի ավելորդ քանակի օգտագործումը նվազեցնում է դոֆամինի մակարդակը, ինչի արդյունքում սպիրտայինի հանդեպ հակումը միայն աճում է:

Արեւածաղկի սերմը կալցիումի աղբյուր է

Մի բաժակ կովի կաթ խմելը օրգանիզմին կալցիումի նույնպիսի քանակություն է մատակարարում, ինչ 100 գ արեւածաղիկը: Այդ պատճառով, եթե Ձեզ դուր չի գալիս կաթը, փոխարենը կարելի է արեւածաղկի սերմ օգտագործել:

Արեւածաղկի սերմն ամրապնդում է իմունիտետը

Արեւածաղկի սերմում պարունակվող սելենն օգնում է ազատ ռադիկալների դեմ պայքարին եւ բջիջները պաշտպանում է վնասվածքներից: Հետեւաբար արեւածաղիկը, որպես սելենի աղբյուր, ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլեւ նվազեցնում է վարակի ռիսկը:

Արեւածաղկի սերմն օգնում է պայքարել նախադաշտանային համախտանիշի դեմ

Հակաօքսիդանտներով, Е վիտամինով եւ մագնիումով հագեցած արեւածաղկի սերմն օգտակար է, որովհետեւ նպաստում է մկանային կրճատման կարգավորմանը: Դա թույլ է տալիս ՆԴՀ-ի դեպքում պայքարել տրամադրության վայրիվերումների եւ փորի ցավերի դեմ: Ավելին, արեւածաղկի սերմը նաեւ նպաստում է օրգանիզմում երկաթի մակարդակի պահպանմանը:

Արեւածաղկի սերմը նպաստում է մազերի աճին

Արեւածաղկի սերմը Е վիտամինի բարձր մակարդակ է պարունակում, ինչի շնորհիվ մազերն ավելի խիտ եւ ճոխ տեսք են ունենում եւ ավելի լավ են աճում: Е վիտամինը ոչ միայն բարելավում է գլխի մաշկում արյան շրջանառությունը, այլեւ սնուցում է մազերի արմատները: