Բավ է պառակտվել
07-11-2016 10:44

Շղթայական ավտովթար Երևանում` 6 մեքենաների մասնակցությամբ. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Vեctra մակնիշի, Mercedes մակնիշի, Opel Vectra մակնիշի, Nissan մակնիշի, BMW X5 մակնիշի, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է։

Կա մեկ վիրավոր, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել։