Բավ է պառակտվել
07-03-2015 13:43

6 մանկավարժ նախարարից «Ոսկե հուշամեդալ» ստացավ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր՝ մարտի 7-ին կանանց միջազգային տոնին ընդառաջ պարգեւատրեց հանրապետության 30 մանկավարժների։ Կրթության եւ գիտության նախարարությունում կազմակերպված միջացառմանը նախարարը 24 մանկավարժ նախարարից պատվոգիր ստացավ, իսկ 6-ը՝ նախարարության բարձրագույն պարգևը՝ «Ոսկե հուշամեդալ»։ «Սիրելի մանկավարժներ, սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ին ընդառաջ։ Մեր նախարարությունը ամենագեղեցիկ նախարարություններից մեկն է։ Այն հմայիչ կանանց եւ աղջիկների բանակը, որ աշխատում են այս ոլորտում, իհարկե, լրացուցիչ հմայք է հաղորդում մեր ոլորտին եւ այն գործին, որով մենք զբաղված ենք։ Թող ձեր ընտանիքներում դուք այնքան երջանիկ ու անհոգ լինեք, որ կարողանաք սիրով և նվիրվածությամբ կրթել ու դաստիարակել այլոց երեխաներին, ապրել նրանց հոգսերով և վստահորեն նայել դեպի ապագա»,-ասաց նախարարը պագեւատրման արարողությունից առաջ: Նախարարը շնորհակալություն հայտնեց մանկավարժներին իրենց կատարած աշխատանքի համար։