Բավ է պառակտվել
01-12-2015 08:47

Վեց ակտիվիստ է ձերբակալվել «Կարմիր քարտ իշխանությանը» ակցիայի շրջանակում

Մի քանի տասնյակ մարդ, մեծամասամբ ուսանողներ, Երևանում անցկացրել են «Կարմիր քարտ իշխանությանը» խորագրով երթ` կոչ անելով իջեցնել առաջին անհրաժեշտության ապրանքի գները։ Акция Красная карточка властям «Մեր շարժումը, մեր ցույցը մեկ նպատակ ուներ` իջեցնել, մասնավորապես, շաքարավազի, ալյուրի, բենզինի, գազի և էլեկտրաէներգիայի գինը։ Սակայն մենք ոչ մի պատասխան չստացանք», – ասել է ակցիայի մասնակից Սևակ Մանուկյանը։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազատության հրապարակում, որից հետո շարժվել են դեպի նախագահի նստավայր։ Բաղրամյան պողոտայում` մինչև նախագահի նստավայր հասնելը, նրանց կանգնեցրել է ոստիկանությունը։ Ցուցարարները փորձել են անցնել ոստիկանության աշխատակիցների միջով, ինչի արդյունքում վեճ է բռնկվել, սակայն ոչ ոք չի տուժել։ Ցույցն ավարտվեց նրանով, որ վեց ակտիվիստներ ձերբակալվեցին իրավապահ մարմինների կողմից։ Եվս մի քանիսն ուղղվեցին դեպի ոստիկանության բաժանմունք` պահանջելով ազատ արձակել կալանավորվածներին, իսկ մյուսները ցրվեցին։