Բավ է պառակտվել
15-01-2015 12:40

ԱԳ փոխնախարարը՝ Պերմյակովի գործի մասին.

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դատաքննությունը Հայաստանն ու Ռուսաստանը պետք է միասին վարեն՝ Հայաստանի տարածքում: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի համաձայն, եթե ռազմակայանի անձնակազմի անդամը հանցագործություն է կատարել ռազմակայանի սահմաններից դուրս, նա ՀՀ իրավազորության ներքո է: Այլ հարց է, եթե հանցագործությունը ռազմական բնույթի է (դասալքություն կամ առանց թույլտվության զենքի կրում զորամասի տարածքից դուրս): Այդ դեպքերում հետաքննությունը վարում է ռուսական կողմը: «Քանի որ այս դեպքում երկու հանցագործություններն էլ տեղի են ունեցել, երկու երկրների իրավապահ մարմինները պետք է աշխատեն մինչեւ վերջ համագործակցելով: Կարող եմ ասել, իհարկե, որ դատաքննությունը պետք է տեղի ունենա Հայաստանում»,-հավելել է Քոչարյանը: