Բավ է պառակտվել
13-06-2016 08:58

Խոզի տապակած միսը երկարացնում է կյանքը. նոր ուսումնասիրություն

Տապակած միսն օժտված է աներևակայելի հատկությամբ. այն կարող է երկարացնել ձեր կյանքը:

Համենայն դեպս, այդ մասին են պնդում Ցյուրիխի համալսարանի գիտնականները, որոնք համապատասխան ուսումնասիրություն են անցկացրել:

Բանն այն է, որ խոզի միսն իր մեջ մեծ քանակությամբ նիացին է պարունակում, որը հայտնի է նաև որպես վիտամին В3, որի օգտագործման ծավալն ուղղակիորեն կապված է կյանքի տևողության երկարացման հետ:

Հետազոտողները մի շարք փորձեր են իրականացրել կլոր որդերի վրա, որոնք հաճախ օգտագործում են հենց այդ նպատակով: Երբ նրանց նիացին էին ներարկում, նրանց կյանքի տևողությունն ավելանում էր միջինը 10 տոկոսով։

В3 վիտամինն առկա է նաև պապրիկայում, չորացրած լոլիկում, գետնանուշում: Սակայն ու՞մ է դա հետաքրքիր: Կարևորն այն է, որ նիացին կա խորովածում:

Եվ դա իսկապես փոխում է մեր վերաբերմունքը խորովածի նկատմամբ, որին վերջերս լիովին անարդար վատաբանում են դիետոլոգները:

Գիտնականների խոսքերով` երբ դուք նիացին եք օգտագործում, ձեր մարմինը սխալմամբ մտածում է, որ առաջիկայում դուք պատրաստվում եք կատարել ֆիզիկական լուրջ աշխատանք և ակտիվացնում է իր պահուստները:

Ուսումնասիրության հեղինակ, պրոֆեսոր Մայքլ Ռիստոուն ևս քննադատում է ժամանակակից դիետոլոգների խորհուրդները:

«Բոլորը պնդում են, թե հարկավոր է հակաօքսիդատներ ընդունել, ցանկալի է հաբերի տեսքով: Իբր, դա հարկավոր է օրգանիզմը «տոքսիններից» ազատելու համար, որոնք մենք օգտագործում ենք մսի հետ: Սակայն դա անհեթեթություն է: Ոչ մի «տոքսին» գոյություն չունի, այդ դատողությունները գիտական հաստատումների կարիք ունեն»:

Շվեյցարացի գիտնականները խորհուրդ են տալիս նախաճաշին մի քանի կտոր խորոված կամ տապակած միս ուտել. նիացինն ամենից լավ յուրացվում է առավոտյան:

Տարբեր ժամանակներ ԶԼՄ-ները ուռճացնում էին կարմիր մսի վնասի մասին տեղեկությունները։ Չնայած բոլոր փորձերին, եվրոպացի գիտնականներն այդպես էլ չկարողացան ապացույցներ գտնել, որ կարմիր միսն իսկապես «սպանում է»: Իրականում, այս հետազոտության արդյունքներն ապացուցում են, որ սննդակարգում կարմիր մսի բացակայությունը վաղաժամ մահվան ռիսկի գործոն է:

Կառավարությունը՝ ազգի առողջության պաշտպանը, ինչպես նաև Սրտային հիվանդությունների հետազոտման ամերիկյան ասոցիացիան արդեն երկար ժամանակ է` զգուշացնում են ամերիկացիներին, որ կարմիր մսի չափազանց շատ օգտագործումը կարող է հանգեցնել սրտի և այլ օրգանների հիվանդությունների զարգացմանը: Սակայն գիտական տվյալներն ապացուցում են, որ այդ պնդումը այդքան էլ հիմնավոր չէ: Եվ նոր հետազոտությունն առաջինը չէ, որ հերքում է այդ հայտարարությունը:

Ճապոնիայում անցկացված զանգվածային ուսումնասիրությունը ևս չի հայտնաբերել ոչ մի կապ սրտի հիվանդությունների պատճառով մահվան թվի և կարմիր մսի օգտագործման միջև:

2012 թ.–ին Հարվարդի գիտնականները հրապարակել են ևս մեկ զանգվածային հետազոտության արդյունքներ, որը ցույց է տվել, որ մսի օգտագործումն օժտված է պաշտպանիչ էֆեկտով:

Մինչև որոշակի պահ, ավելի շատ միս օգտագործող մարդիկ իրենց ավելի լավ էին զգում, քան նրանք, ովքեր քիչ միս էին ուտում կամ ընդհանրապես չէին ուտում:

Հանգում ենք ակնհայտ եզրակացության. ժամանակ առ ժամանակ նախաճաշին մի քիչ չորացրած կամ տապակած միսը մահացու չէ, իսկ լավ սթեյքը ճաշին, հնարավոր է, երկարացնի ձեր կյանքը: