Բավ է պառակտվել
29-01-2015 09:07

Ազնավուրն Անկարայից կարևոր որոշման է սպասում

Ռիշար Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» ֆիլմը կցուցադրվի 2015թ. ապրիլի 25-ին Մարսելի պատմական Բորսայի պալատում կայանալիք ֆրանս-հայկական գրքի ազգային փառատոնի ժամանակ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Բացի այդ, 2015թ. փետրվարի կեսերից Ռիշար Ֆինդիկյանի եւ Ժակ Բոննադիեի հետ կներկայացվի ռադիոծրագրերի շարք՝ «AZNAVOUR STORY 2015», որը կհեռարձակվի ֆրանս-հայկական ռադիոկայաններով՝ Փարիզում, Լիոնում, Վիենում, Վալանսում, Մարսելում: Ֆիլմի թրեյլերում կա մի փոքր դրվագ Շառլ Ազնավուրի հարցազրույցից: «Ես կողմ եմ, որպեսզի թուրք երիտասարդությունը փորձի իմանալ այն, ինչ չկա գրքերում, որոնք վերախմբագրվել են, կամ թերթերում, որոնք վերահրատարակվել են, նման բաներ անելը լավ չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի Անկարան, ոչ թուրքերը, ընդունի կարեւոր որոշում, իսկական որոշում: Մեծ երկիր Թուրքիան էլ ավելի մեծ կդառնա, եթե ընդունի կատարվածը», – ասել է նա:
Նախօրեին երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Շառլ Ազնավուրին հանձնվելու է ՖՀԿՀԽ մեդալ՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ: