Բավ է պառակտվել
13-11-2015 17:54

Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշանի ասպետի կոչում

Աշխարհահռչակ ֆրնսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշանի ասպետի կոչում:  Ինչպես նշել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը, Շառլ Ազնավուրին Թագի շքանշանի ասպետի կոչումը Ազնավուրին կհանձնվի երգչի` Բրյուսելում կայանալիք համերգի նախօրեին` նոյեմբերի 17-ին: Պարբերականը նշում է, որ 9-րդ տասնամյակը թևակոխած Շառլ Ազնավուրը շարունակում է ակտիվ շրջագայություններն ամբողջ աշխարհում։ Ազնավուրի ստեղծագործական կենսագրությունը ներառում է 1300 երգ, 60 դեր կինոյում, իսկ վաճառված ձայնասկավառակների քանակը վաղուց արդեն անցել է 100 միլիոնը։ 2009 թվականից Ազնավուրը նշանակվել է նաև Շվեցարիայում Հայաստանի դեսպան։ Շանսոնյեն իր ստեղծագործական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Պատվավոր Լեգեոնի և Կանադայի շքանշանների: Նշենք, որ բելգիական Թագի շքանշանը, որով նոյեմբերի 17-ին կպարգևատրվի Ազնավուրը, հիմնադրվել է 1897 թվականին Լեոպոլդ II կողմից։ Այս շքանշանը Բելգիայի բարձրագույն պետական պարգևն է, որը շնորհվում է պետության առջև գեղարվեստական, գրականության և գիտական ասպարեզում ունեցած բացառիկ վաստակի համար։