25-06-2014 17:06

Ի՞նչ կապ ունի՝ ձմե՞ռ էր, թե՞ ամառ, կինո՞ եք նկարում. Շ. Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն այսօր, դատարանում զայրացավ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում երբ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը սկսեց իր հայցորդի պաշտպանությունը Հարությունյանը վրդովված ասաց, թե ինչ կապ ունի ամբողջ նկարագրությունը՝ ձմեռ էր, թե ամառ, ինչ օր էր, եթե խնդիրը քաղաքական է:

«Կինո՞ եք նկարում: Էդ գրավոր էլ կարայիք հանձնեիք, լավ ա չեք ասում՝ մասնակցել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը»,- ասաց նա։

Դրանից հետո դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, որի ավարտից հետո կրքերը դարձյալ թեժացան:

Մինչ դատավորի դահլիճ ներս մտնելը Շանթ Հարությունյանը կրկին դիմեց Տիգրան Պետրոսյանին և նրա պաշտպանին. «Դու էս իրավական մասով ուզում ես «գյոզերով» ընդունես, որ էդ խուլիգանությունը մեր վրա «տոչնի՞ ա» դրած, բայց դու խուլիգան չե՞ս: Եթե տենց չի, թող փաստաբանդ հելնի ասի, որ մարտի 1-ին սպանել են ցուցարարներին, բայց անպատիժ են մնացել, սաղ Եվրոպան պահանջում ա… Եթե չեն անելու՝ էս տղերքը գնացել են ցույցի փետը վեկալել են, որ դրանց տան սպանեն, թող էդ տեղից սկսի խոսալ, ոչ թե…»,- ասաց նա:

Շանթ Հարությունյանն ընդգծեց, որ ինքը թույլ չի տա, որ իրենց գործը վերածվի քրեական դատավարության: