12-09-2014 15:04

Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է. Լ. Զուրաբյան

Այսօր, ՀՀ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, թե ԵԱՀԿ չափանիշներով Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է:
«Շանթ Հարությունյանի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները կարելի է վստահորեն որակել որպես քաղաքական հաշվեհարդար»,-ասաց Զուրաբյանը:
Ավելի վաղ Զուրաբյանը՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, մասնակցել «քաղբանտրկյալ» տերմինի մասին բանաձեւ քվեարկությանը: Բանաձեւն ընդունվել է 5 չափորոշիչներով, որոնցից մեկը կատարված խախտմանը ոչ համարժեք պատժի սահմանումն է: «Ոչ ոք չի ասում, որ Շանթ Հարությունյանը եւ նրա կողմնակիցները իրավախախտում թույլ չեն տվել, բայց 7 տարվա ազատազրկումը անհեթեթություն է, որն ապացուցում է, որ Շանթ Հարությունյանի գործն ամբողջությամբ քաղաքականացված է»,-ասաց ՀԱԿ պատգամավորը: