Բավ է պառակտվել
20-10-2014 12:14

Խորհրդարանում պետք է քննարկել իշխանության ճգնաժամը.ՀԱԿ

Հայաստանում իշխանության ճգնաժամի հարցը պետք է քննարկել խորհրդարանում արտահերթ կարգով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:Նրա խոսքով՝ նման արտահերթ քննարկում անցկացնելու մասին ընդդիմության առաջարկը ինքնանպատակ չէ: «Մենք հենց այնպես չենք առաջարկում արտահերթ քննարկել այդ հարցը: Բանն այն է, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ է նկատվում»,-ընդգծել է Զուրաբյանը: Նա նաեւ հավելել է, որ իշխանությունների գործողությունները բոլոր ուղղություններում ձախողման են բերել՝ տնտեսություն, սոցիալական ոլորտ, ինչպես նաեւ ներքին ու արտաքին քաղաքականությունում: Այդ ամենը ամեն ինչից զատ հանգեցրել է զանգվածային արտագաղթի: «Դանդաղել չի կարելի, ողջ ժողովուրդը սպասում է պատասխանի, թե ինչ է լինելու հետո»,-ամփոփել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: