01-10-2014 13:45

15-ամյա Շահեն Հարությունյանին 5 տարով դատելը մանկապղծություն է

Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստից մոտ մեկ ժամ առաջ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՛՛Ազատությունն սկսվում է քաղբանտարկյալների ազատությունով՛՛ «՛՛Ազատություն Շանթ Հարությունյանին՛՛ գրությամբ պաստառներով մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ:
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիան սկսել են ՀՀ օրհներգով, նրանք վանկարկել են քաղբանտարկյալների անունները՝ նրանցից յուրաքանչյուրի համար ազատություն պահանջելով: Բողոքի ակցիային մասնակցել են Նախախորհրդարանի անդամներ և ազատամարտիկներ: News.gisher.ru-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշեցին, որ կոծկել այլևս հնարավոր է, բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:  ՛՛Ցանկացածին էլ դատում են ինչ որ այլ՝ շինծու բանի համար: Եթե այս իշխանությունները մնան, ապա քաղբանտարկյալների թիվը կավելանա՛՛,-նշեցին ակցիայի մասնակիցները: Իսկ ահա Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկելու որոշումը նրանք համարում են մանկապղծություն:՝ ՛՛Տեսեք՝ մի դեպքում Սուրիկ Խաչատրյանն ազատության մեջ է, հիմնավորել են, թե ինքն իրեն պաշտպանել է, մյուս կողմում, երբ 15 տարեկան պաշտպանում է իր հորը, նա արդեն 5 տարվա դադապարտման ենթակա է: Սա արդեն սրբապղծություն է՛՛,-ասաց Գագիկ Սարուխանյանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց նպատակը քաղբանտարկյալների պատիժը մի քանի տարով ավելացնելը կամ պակասեցնելը չէ, նրանք ցանկանում են ազատագրել Հայաստանը եւ այդ ազատագրման ճանապարհին ազատամարտիկները Շանթն են ու իր ընկերները: Հիշեցնենք, որ «՛՛Ազգային միացյալ նախաձեռնության՛՛ ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:
Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։