Բավ է պառակտվել
04-02-2014 18:15

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

2014թ. Հայաստանի ՊՆ վարչական համալիրում փետրվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարացման ոլորտի ընթացիկ եւ հեռանկարային հարցեր: