06-08-2014 11:21

Հրադադարը պահպանվում է շնորհիվ հայ զինվորի. Սեյրան Օհանյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում:
ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում միակն է, որտեղ հրադադարը պահպանում են կողմերը: Նա ընդգծել է, որ հարաբերական խաղաղությունը պահպանվում է շնորհիվ հայ զինվորի պատրաստականության, պրոֆեսիոնալիզմի եւ բարձր ռազմական ոգու: «Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, բայց մեր ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում եւ համարժեք պատասխան տալիս: Կարծում են, որ խաղաղապահների անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը: