Բավ է պառակտվել
16-01-2014 13:34

ՀՀ պաշտպանության նախարարը՝ բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի մասին

Այսօր, լրագրողների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անրադառնալով օրերս տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին ու բանակում ծեծի ենթարկված մեկ այլ զինվորի դեպքին, նախարարը նշեց, որ մեղավորները կրելու են իրենց պատիժը:

Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանին, ով մահացել է հիվանդության պատճառով, Սեյրան Օհանյանն ասաց, թե նախնական տվյալներով տղայի մոտ մենինգիտ հիվանդությունն է արագ զարգացել: Մահվան վերջնական պատճառը կբացահայտվի դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն:

Ըստ նախարարի, հիվանդությունը նախապես բացահայտելու դեպքում, հնարավոր կլիներ այն կանխարգելել:

Բանակում ծեծի ենթարկված Մհեր Խլղաթյանի դեպքի մասին Սեյրան Օհանյանը նշեց, որ հարուցվել է քրեական գործ՝ պարզելու համար, արդյոք կիրառվե՞լ է, ուժ, թե՝ ոչ:

Տեղեկությունները, թե տղային խոշտանգել են, նախարարը հերքեց՝ ասելով, որ նրա մարմնին այդպիսի հետքեր չկան. «Ես դրա մասին տեղեկություններ չունեմ: Ապացուցված չէ, որ խոշտանգում է եղել, մանավանդ որ ինքը գիտակցության մեջ է, և ասել է, որ նման բան չի եղել»: