Բավ է պառակտվել
26-05-2014 11:27

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, ինքնաթիռում եղել է նաև Սեյրան Օհանյանը

Մոսկվայում երեկ հարկադիր վայրէջք կատարած Երևան-Մոսկվա ինքնաթիռը, որը պատկանել է «Աէրոֆլոտ» ընկերությանը, բարեհաջող վերադարձել է Երևան, բայց նախատեսվածից ուշ:

Նշենք, որ երեկ Երևան մեկնող ինքնաթիռը, որի մեջ է եղել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքից որոշ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել: Նկատենք, որ Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովին:

ՔԱԳՎ մամուլի ծառայությունից նաև հայտնեցին, որ նախատեսված էր, որ ինքնաթիռը դեպի Երևան թռիչք պետք է կատարի ժամը 14:00-ին, սակայն այն «Զվարթնոց» օդանավակայան է ուղևորվել ժամը 17:00-ին:

Սեյրան Օհանյանը երեկ երեկոյան բարեհաջող վերադարձել է Հայաստան: