Բավ է պառակտվել
31-05-2014 17:08

Սեյրան Օհանյանը հանդիպել է դիվերսիան հետ մղած զինծառայողներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մայիսի 31-ին, այցելել է հոսպիտալ և հանդիպում ունեցել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետմղած զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նշել է, որ Սեյրան Օհանյանը լսել է վիրավոր զինվորներին, քաջալերել և հանդիպման ավարտին նրանց պարգևատրել գերատեսչական մեդալներով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, եւս չորս զինծառայող վիրավորվել էին: