16-09-2014 12:23

Հակառակորդի կողմից, ձեռք բերված զինամթերքը կարճ ժամանկահատվածում չի կարող յուրացվել.ՊՆ

Այսօր ԵՊՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով դասախոսներից մեկի հարցին, թե եթե հակառակորդը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ քանակությամբ զենք-զինամթերք է ձեռք բերել, այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը չի ներկայացնում, թե մենք ինչ ժամանակակից զինամթերք են ձեռք բերել, նախարարը պատասխանեց. «Ես կողմնակից չեմ, որ բաց եղանակով` և հակառակորդի, և մեր սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցները պարբերաբար ներկայացվեն հանրությանը»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ այն ինչ ներկայացվում է հակառակարդի կողմից հասկանալի է, դա նաև այն քաղաքականության շարունակությունն է, որ նրանք փորձում են իրականացնել, իսկ զինատեսակների ներկայացումը փորձում են վերածել ուժի` ասելով, թե Ադրբեջանի զինված ուժերը ուժեղ են, հզոր են:
«Մինչդեռ հուլիս-օգոստոս ամիսների, թեկուզ փոքր ծավալի մարտավարական մասշտաբի գործողությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, և նրանք դարձան նախկին տարիների իրենց իսկ ստի զոհը»,- ասաց Ս.Օհանյանը:Պաշտպանական գերատեսչության ղեվարը համոզմունք հայտնեց, թե զինամթերքի այն քանակությունը, որը ձեռք է բերվել հակառակորդի կողմից, կարճ ժամանկահատվածում չի կարող յուրացվել:
Նախարարը հիշեցրեց օրերս Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնը, որի ժամանակ Հայաստանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը, ինչը, ըստ Ս. Օհանյանի, հզոր պետությունների կողքին նման ցուցանիշ ապահովելը նշանակում է ոչ թե գրավել ենք երկրորդ, այլ առաջին տեղը: «Այսինքն` այն ինչ մենք ունենք, գտնվում է պաշտաճ մակարդակի վրա, լիարժեք պատրաստ` մարտական գործողությունների ընթացքում օգտագործմանը»,- ընդգծեց պաշտպանության նախարարը: