Բավ է պառակտվել
26-05-2014 18:11

Օդանավի հարկադիր վայրէջքից Սեյրան Օհանյանը չի անհանգստացել

Այսօր, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ իրենք շատ չեն անհանգստացել օդանավի հետ տեղի ունեցածից:

՛՛Անհանգստությունը քիչ էր: Փոքր տեխնիկական խնդիր ծագեց, կես ժամ գտնվել ենք օդում: Օդանավը վերադարձավ օդանավակայան, որից հետո ամեն ինչ հարթվեց, եւ մենք վերադարձանք Հայաստան՛՛,-հայտարարել է Օհանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում մայիսի 25-ին հարկադիր վայէջք էր կատարել Երեւան մեկնող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում եղել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ինտերֆաքսին» հայտնել էր, թե Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում էր անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի եւ վերադառնում էր Երեւան:

ՌԴ ՆԳՆ տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով, «Շերեմետեւո» օդանավակայանից թռչող, «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր բեռնախցիկում ծխի առկայության ահազանգի հետեւանքով: Ինքնաթիռում գտնվող 161 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: