Բավ է պառակտվել
12-04-2014 13:29

Սեյրան Օհանյանը Եռաբլուրում ծառ է տնկել

Երեւանում, այսօր՝ ապրիլի 12-ին, հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ժամանակ մաքրվել է «Եռաբլուր» պանթեոնի տարածքը եւ միաժամանակ ծառատունկ կազմակերպվել: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառատունկին մասնակցել եւ «Եռաբլրի» տարածքում ծառեր են տնկել ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Միջոցառմանը միացել են նաեւ հարյուրավոր կամավորներ, այդ թվում՝ զինծառայողներ, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: