Բավ է պառակտվել
23-01-2014 12:51

Սահմանում իրավիճակը լարված է, բայց՝ վերահսկելի. Ս Օհանյան

Այսօր կայացած Կառավարության նիստին, մինչ օրակարգի հաստատումը վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին և ընդգծեց, որ հասարակության շրջանում խուճապ է առաջացել:
«Պաշպանության նախարարությունը երեկ մասնակցում էր մեր հերոս զինվորի հուղարկավորությանը: Դրանով պայմանավորված՝ ուշադրության կենտրոնում է այդ խնդիրը: Ցավով պետք է նշենք, որ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ կապ չունեն, և օգտակար կլինի, որ նախարար Սեյրան Օհանյանը որոշակի տեղեկատվություն տա շփման գծում տիրող իրավիճակին»,-ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին նշեց, որ թշնամու կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձերի ժամանակ, ադրբեջանցիները կրել են զոհեր ու վիրավորներ, որից հետո հետ են քաշվել:
«Ներկայումս դիրքերում լարվածություն կա արտահայտված՝ կրակոցներով ու խուճապահար քայլերով: Նաև որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂ-ի շփման գծում, այլ նաև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում: Մենք, սովորության համաձայն, անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին»,-ասաց նախարարը և ընդգծեց, որ այսօր իրավիճակը վերահսկելի է:
Նախարարն ընդգծեց, որ ժողովրդի մոտ մտավախություն չպետք է լինի, քանի որ ինչպես իրենք իրենց գործը կատարել են, այնպես էլ կատարում են: