Բավ է պառակտվել
08-05-2014 14:07

Մենք Արցախին թիկունք կանգնած ենք, ՀՀ ՊՆ

Այսօր Երկրապահի օրվա առթիվ Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ամբողջ պետությունն է նախապատրաստվում անհարժեշտության դեպքում երկիրը պաշտպանելու, Արցախին թիկունք կանգնելու համար: «Արցախի անվտանգության երաշխավորն է Հայոց բանակը, և եթե Արցախին մի բան պատահի մենք բոլորս այնտեղ ենք լինելու և անհրաժեշտության դեպքում պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»,-վստահեցրեց նախարարը:
Անրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիակցի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, ըստ որի ազատագրված վեց տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանին: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Եկեք լավ բաների մասին խոսենք, խոսենք այսօրվա տոնի մասին, որը պետք է շարունակական լինի նաև վաղը: Սա հայ ժողովրդի համար եռատոն է, հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տոն է և անկասկած, իհարկե, երկրապահների, ովքեր կամավոր անդամագրվել են մեր շարժմանը, մեր պայքարին»: