Բավ է պառակտվել
28-05-2014 14:10

Վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում,Ս.Օհանյան

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդարաձավ նախօրեին տեղի ունեցած դիվերսիոն գործողությանը և նշեց, որ նման քայլեր սովորաբար լինում են որոշակի օրերին: «Նրանք փորձ են անում խախտել հրադադարը` դիվերսիոն-հետախոզական գործողություններով, ինչը նախօրեին տեղի է ունեցել ՊԲ շփման գծում: Դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանը նկատեց, որ հակառակորդը միշտ ներկայացնում է, որ խախտումը եղել հայկական կողմից, և ասաց. «Խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից»: Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն արժանի հակահարված է ստացել` ունենալով զոհեր, վիրավորներ: Սեյրան Օհանյանը հավելեց, որ վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում: