Բավ է պառակտվել
15-02-2016 16:17

Մեր բանակն ամեն օր բարձրացնում է իր կարողությունները. Ս. Օհանյան

Այսօր Հայաստանի Զինված ուժերն ամեն օր բարձրացնում են իրենց կարողությունները: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում Զինված ուժերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ հայկական բանակը փառապանծ ճանապարհ է անցել՝ կազմավորվելով հայ ժողովրդին պարտադրված պատերազմի ընթացքում, կարողացել է տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, միաժամանակ զբաղվել է զինծառայողների ուսուցմամբ, մեծ աշխատանք է կատարել բանակի վարքի բարձրացման համար: Նախարարն ասաց, որ 2016թ. իր գործունեությունը պետք է ձևավորի անցած տարիների ձեռքբերումների, բանակի դիրքերի ամրապնդման հիմքի վրա: Նախարարի խոսքով, 2016թ. համար հայտարարել են հրամանատարական կազմի պատրաստության տարի. «Հրամանատարի գիտելիքների, խելացի ղեկավարման, առաջադրանքի հայեցակարգի իրականացման, փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու կարողության, խելացի պաշտպանության իրականացման շնորհիվ մենք կարող ենք առաջատար բանակների շարքերը համալրել: Այսօր մեր զինվորները, ինչպես արցախյան պատերազմի ժամանակ, հերոսություն են կատարում առաջին գծում: Մենք ձգտում ենք տարվա մարդ դարձնել հրամանատարին: Մենք տարին հայտարարել ենք հրամանատարական անձնակազմի պատրաստության տարի՝ «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսի ներքո»: