Բավ է պառակտվել
06-06-2016 10:35

Սեյրան Օհանյանն այցելել է ԼՂ պաշտպանական դիրքեր (լուսանկար)

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ. տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներ պաշտպանական դիրքեր Սեյրան Օհանյանն այցելել է ԼՂ պաշտպանական դիրքեր: Հայկական երկու պետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը:

Ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցի շրջանակում ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ: