Բավ է պառակտվել
21-10-2014 08:51

Սեքսը 385 մլն տարեկան է

Microbrachius dicki հնագույն ձուկը առաջին կենդանատեսակն է, որ զբաղվել է բեղմնավորմամբ, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Nature ամսագրում գիտնականների տպագրած ուսումնասիրությունը: Ըստ աղբյուրի՝ ձկան այս հնագույն տեսակը գոյություն է ունեցել շուրջ 385 մլն տարի առաջ` ժամանակակից Շոտլանդիայի տարածքում: Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Լոնգը քարացած մնացորդներով արկղում հայտնաբերել է տարօրինակ L-ատիպ կցորդ` արու ձկան մոտ: Գիտնականը ենթադրել է, որ դա սեռական օրգան է: «Անատոմիական առանձնահատկությունների պատճառով ձկները չեն կարողացել  սեռական հարաբերություններ ունենալ ավանդական դիրքով, նրանք դա արել են կողք կողքի, ինչպես պարելիս », - մեջբերում է թերթը գիտնականների հոդվածից մի դրվագ:Զարմանալի է, սակայն սեռական բազմացման նոր տարբերակը երկար չի գործել կենդանիների աշխարհում. Էվոլյուցիայի ընթացքում ձկները վերադարձել են ձվադրմանը, երբ սերմնահեղուկը և ձվաբջիջները ծով են արտանետվել երկու սեռի ներկայացուցիչների կողմից:  Միայն մի քանի մլն տարի անց է զուգավորումը վերսկսվել մոլորակում: