Բավ է պառակտվել
10-05-2014 13:51

Սեքսի թեմայի վերաբերյալ մարդկանց հետաքրքրությունը մարել է. Վ. Շահրամանյան

Սեքսի թեմայի վերաբերյալ մարդկանց հետաքրքրությունը նվազում է, այս կարծիքին է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը , ըստ նրա դա պայմանավորված է ՛՛սեքսաբուխ՛՛ նյութերով:

՛Ըստ մասնագետի տարիներ առաջ հետաքրքրությունը սեքսի նկատմամբ շատ էր, քանի որ չկար համացանցային հասանելիությունը՝ սեռական կյանքի մասին նյութեր ձեռք բերելու համար։
՛՛Այսօր մի կողմից ողջունելի է, որ քննարկումներն ավելացել են՝ այդ թվում նաև սեքսի մասին նյութերը, սակայն մյուս կողմից, երբ մասնագիտական տեսանկյունից տեսնում եմ, թե ինչ նյութեր են հրամցնում, արդեն ողջունելի չի։ Այսինքն՝ հանրությունը մտածում է, որ համացանցից կարող է ցանկացած հարցի պատասխան գտնել՝ առանց մասնագիտական խորհրդի՛՛,- ասաց սեքսապաթոլոգը։

Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ սեռական հարաբերություն ունենալու տարիքը փոխվել է։ Եթե նախկինում միջինում կազմում էր մոտ 18 տարեկանը, ապա հիմա տղաների դեպքում 16 տարեկանն է։
՛՛Սա ունի իր բացատրությունները, այսօր մթնոլորտը կարծես սեռականացվել է. հոսանքները, ինֆորմացիան, աքսելերացիան, ոչ այդքան ողջունելի ազատ բարքերը հանգեցրել են դրան։ Այսօրվա պատանին, ձգտում է ավելի շուտ հասնել այդ կետին՝ չունենալով համապատասխան գիտելիքներ»,- ասաց նա։

՛՛Բարեբախտաբար մեզանում, քիչ թե շատ, ապրում է զսպվածության համախտանիշը, մոտեցումն ու արժեքը, բայց չեմ կարող ասել,որ դա էլ միանշանակ դրական է։ Տնային պայմաններում աբորտները, կուսաթաղանթի վերականգնումները միտում ունեն տարածվելու՛՛,-ասաց նա։

Ասուլիսին ներկա գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանը հավելեց, թե սեռական կյանքի սկիզբը բավական մեծ սթրեսային գործոն է օրգանիզմի համար։ Խորհուրդ է տրվում սկսել գոնե 18 տարեկանում, որովհետև աղջիկների օրգանիզմը, կոնքերը լիարժեք ձևավորված չեն: