15-11-2016 14:07

Հյուսիսային եղջերուները կգան Հայաստան մինչ Սուրբ ծննդյան տոները

Շուտով Պսկովից Հայաստան կտեղափոխվեն հյուսիսային եղջերուներ։

Եղջերուները ծնվել և մեծացել են «Իզբորյան ջայլամ» պսկովյան էկոֆերմայում, որի շրջանակում գործում են մի քանի ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են հյուսիսային եղջերուների, սև աֆրիկյան ջայլամների, ինչպես նաև ռոմանովյան ցեղատեսակի ոչխարների բուծմամբ։

«Հայաստանցի ձեռներեցը, ով ցանկանում է ձեռք բերել էկզոտիկ կենդանիներին, ընտրել է հենց մեր հյուսիսային եղջերուներին, քանի որ կենդանիները լավ ընտելացած են, ադապտացված են կերերին և ջերմային ռեժիմին, որը տարբերվում է Հեռավոր Հյուսիսի բնությունից», – նշել է ֆերմայի կառավարիչ Եվգենի Պրոկոֆևը։

Նրա խոսքով, նոյեմբերի ընթացքում Պսկովից Հայաստան կտեղափոխվեն վեց հյուսիսային եղջերուներ։