12-08-2014 12:11

Քթի կոտրվածք, քթի թիկնային շրջանի սալջարդ, արյունահոսող վերք. այս ամենը Սևանում

Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում օգոստոսի 10-ին, ժամը 19.05-ին, հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, քթի թիկնային շրջանի սալջարդ, արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հայկ Ֆ.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհին` Սևանի ՃՇՇ-ի դիմաց, 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ի, Հայկ Ֆ.-ի, 1981 թ. ծնված Ներսես Ն.-ի և 1976 թ. ծնված Ֆրունզե Ե.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ, Ներսես Ն.-ն ծեծի է ենթարկել Հայկ Ֆ.-ին և կոտրել Գևորգ Գ.-ի «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին և կողային հայելին` պատճառելով նյութական վնաս:

Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: